25.11.2024
Նյու Յորքում կկայանա Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորում
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ցավակցել է. «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում:

Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:

Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, այսօր գիշերը Իտալիայի կենտրոնական հատվածում հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը անցել է երկու տասնյակը: