10.09.2026
Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 370 կրակոց
prev Նախորդ նորություն

Նյու Յորքում կկայանա Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորում

Հոկտեմբերի 10-11 Նյու Յորքում կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորում: Այս մասին հայտնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչյանը:

«Ամերիկայի ձայնի» տեղեկացմամբ, նա ասել է, որ Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ.

«Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է և մենք դեռևս չունենք ներդրողների ցուցակ», – նշել է Մկրտիչյանը:

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ և դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», – նշել էր Կարեն Մկրտիչյանը:

Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Կարեն Մկրտիչյանի խոսքով, չնայած շրջափակմանը և կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել.

«Հայաստանը եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետև կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»:
Սերժ Սարգսյանը ցավակցել է. «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ