23.11.2024
Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն այնտեղ ապրող մարդն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահի հրամանագիրը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների վրա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա: