19.04.2025
Խորհուրդ չեմ տալիս. գլխավոր դատախազը՝ իր պաշտոնին այլ անձանց հավակնությունների մասին
prev Նախորդ նորություն

Միրզոյանը Կլաարի հետ քննարկել է բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։


Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։


 

Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար