24.11.2024
Ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ վարչապետն ըստ Խաչիկ Ասրյանի
prev Նախորդ նորություն

Աբսուրդի թատրոն. ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումները չեղյալ են հայտարարվել

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությամբ հրավիրված հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումները տեխնիկական պատճառներով չեղյալ են հայտարարվել։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ չնշելով լսումների կոնկրետ ժամկետ։


«Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ լսումները չեղարկվել են վերջին պահին՝ «մայրաքաղաքում տեխնիկական անձնակազմի բացակայության» պատրվակով։ Խորհրդարանի ղեկավարությունը հայտարարեց, որ ներկա պայմաններում իրենք չեն կարողանա ապահովել այս գործընթացի տեխնիկական մասը։ Չնայած ընդդիմության պատրաստակամությանը ինքնուրույն տրամադրել տեխնիկական բաղադրիչը և ուղիղ հեռարձակումը, լսումները մերժվել են։ Ընդդիմադիրներին առաջարկվել է լսումներ անցկացնել ապրիլի 24-ից հետո։


Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն օրենքով սահմանված կարգով այսօր՝ ապրիլի 21-ին, լսումներ է նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Երեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, խորհրդարանի կայքում լսումներ անցկացնելու մասին համապատասխան հայտարարություն է հրապարակվել, սակայն հենց հաջորդ օրը խորհրդարանի ղեկավարությունը հանկարծ պարզել է, որ ողջ տեխնիկական անձնակազմը գտնվում է Երևանից դուրս։ Միաժամանակ տեխնիկական անձնակազմի բացակայությունը չի խանգարում այսօր նախատեսված պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին։