27.09.2026
ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին. Շոֆեր
prev Նախորդ նորություն

Պուտինը Մոսկվայում Փաշինյանի հետ կքննարկի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը։


«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Դիտարկվելու է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները", - հաղորդում է Կրեմլի կայքը։


 

Երբեք Արցախի իշխանություններն այնպիսի անկախություն չեն ունեցել, որքան այսօր. ՔՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան