26.11.2024
Զորամասերում ապրիլի 7-ին անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր
prev Նախորդ նորություն

Դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի նախագահին

Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին:


Արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր:


Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով: