26.11.2024
Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. փոփոխություն ընդունելության կարգում
prev Նախորդ նորություն

Փառուխի մասին քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում. Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայաացնելով բրյուսելյան հանդիպման մանրամասները, նշեց նաև, որ քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ: Բայց, նրա խոսքով, այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի:


"Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար",- ասաց նա:


Փաշինյանը նաև ասաց, որ կարևոր է համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  հեռախոսազրույցների ընթացքում: