Սերժ Սարգսյանը հանդիպել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ:
Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։
Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաևհմտությունների զարգացման թեմաներով։
2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ։ Քաղաքական դպրոցում ստացված գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են հասարակական-քաղաքական դաշտի բոլոր բևեռներում և ոլորտներում։
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը նախապատրաստվում է նոր հոսքի ընդունելությանը: