25.11.2024
Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն է. Նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 629-ի:


Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 2683 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 991 158 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2061 պացիենտ, ավելացել է 1-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 270 անձ` վերջին մեկ օրում 18 անձ:


Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8619 է: