4.10.2024
Լարսը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

Դուք արժանի եք լավագույնին. Արցախի նախագահը շնորհավորել է կանանց Մայրության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որում ասված է.


«Սիրելի՛ կանայք,


Այսօր` ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերոս հայուհիներ։


Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի։


Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ` ձեր մեծ հոգու և վաստակի չափով:


Թող խաղաղությունն ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»:


 

Այս օրը թող լավատեսության և գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար. Փաշինյանի շնորհավորանքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
04.10.2024
Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ՀՀ ԱԳՆ-ն` Ալիևին