Հայաստանում ռուսական ռազմակայանի վարորդները 150 կիլոմետրանոց երթ են կատարել
Հայաստանում Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի վարորդների կրտսեր անձնակազմը մասնագիտական պատրաստության շրջանակներում ավելի քան 150 կմ երթ է իրականացրել դեպի նշված տարածք։
Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Վարորդները առաջադրանքներ են կատարել «ԿամԱԶ-5350», «ՈՒԱԶ», «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի մեքենաներով, «БТР-80» զրահափոխադրիչներով, «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներով և «Տ-72Բ» տանկերով։
Երթի նպատակը զինծառայողների կողմից շարասյուների կազմում բարձրլեռնային պայմաններում վարելու փորձ ձեռք բերելն էր, այդ թվում՝ գիշերային ժամերին:
Բազմակիլոմետրանոց երթը զինծառայողների պատրաստման ավարտական փուլն է, որոնք պատրաստություն են անցնում որպես ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի վարորդներ:
Ավելի վաղ վարորդների հետ տեղի են ունեցել մեքենաների վարման, տակտիկական-տեխնիկական բնութագրերի, ավտոմեքենաների շահագործման եւ սպասարկման պահանջների իմացության պարապմունքներ, զինծառայողները կազմակերպված զինվորական շարասյունների կազմում կատարել են 30-կիլոմետրանոց համակցված երթեր: