Վաղարշակ Հարությունյանը հուշամեդալ է հանձնել Վիտալի Միլոնովին
Ապրիլի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպեց ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիտալի Միլոնովի հետ։
Այս մասին հայտնում են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը Վիտալի Միլոնովին («Եդինայա Ռոսիա» խմբակցություն) է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալը, ինչպես նաև շնորհակալագիր՝ 2021 թվականի դեկտեմբերին կազմակերպված սոցիալական և մարդասիրական ակցիայի անցկացման համար։ «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը՝ նպատակ ունենալով օգնել պատերազմի դժվարությունները կրած արցախցի երեխաներին կրկին զգալ անվտանգության և հանգստության զգացում։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանի և Պետդումայի պատգամավորի զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցեր՝ կապված միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման հետ։