25.11.2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
prev Նախորդ նորություն

Դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, դադարեցնելու ենք երթևեկությունը. Իշխան Սաղաթելյան

Ընդիմությունն ավարտեց մարտի 5-ի երեկոյան Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը` քաղաքացիական անհնազանդության ակցիայով: Հանրահավաքի մասնակիցները ուղղվեցին Ֆրանսիայի հրապարակ` փակելով հրապարակի 4 մուտքերը:


«Այսօր հանրահավաքը կավարտենք հետեւյալ կերպ. Հիմա միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, փակում ենք հրապարակի 4 մուտքերը», - այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:


Նրա խոսքով, սա կլինի ընդդիմության առաջին նախազգուշական գործողությունը: «Դա տեւելու է մեկ ժամ: Ամենկարեւորը, մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը: Սա իր մեջ ունի խորհուրդ: Սա մեր պայքարի սկիզբն է», - ասաց նա:


«Դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, դադարեցնելու ենք երթեւեկությունը: Սա թող դիտարկեն մեր առաջին բողոքի անհնազանդության խաղաղ ակցիան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, որի ելույթից հետո հանրհավաքի մասնակիցներն ուղղվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: