3.08.2025
Հանուն Արցախի ու Հայաստանի․ «5165 շարժումը» հրավիրում է կառավարության շենքի մոտ ակցիայի
prev Նախորդ նորություն

Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ու խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:



 


 

Աղմկահարույց սպանությունից 7 տարի անց․ հրապարակվեց կուրսանտ Բարսեղյանի գործով դատավճիռը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան