28.11.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը Երևանում կնշեն համերգով

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ ապրիլի 5-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա դասական երաժշտության համերգ և թեմատիկ լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին: Համերգի աջակիցներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:


Երաժշտական ծրագիրը ներառում է Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Անմահ ստեղծագործությունները կկատարեն երաժիշտներ՝ Արմինե Գրիգորյանը (դաշնակահար), Սոնա Բարսեղյանը (դաշնակահար), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Հայկ Տիգրանյանը (բարիտոն): Ցուցահանդեսին կներկայացվեն փաստաթղթեր և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից:


Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Արտաքին գործերի և ԿԳՄՍ նախարարության, տարբեր ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլոք: