30.04.2025
Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ

Ապրիլի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը:


Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները՝ ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է:


Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցության կարևորությունը:


 


 

Հայաստանի 25 քաղաքներում արդեն երկու տարի է անցկացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը