Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար:
Մ-3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխաուն հատվածի կամրջի վնասման պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար՝ օգտագործվում է այլընտրանքային Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ ճանապարհ։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: