19.04.2025
Հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման ընթացք
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԻՆ-ը ՀՀ-ին հումանիտար օգնություն է փոխանցել

Մարտի 31-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա:


Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը:


Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ համատեղ ծրագրերի, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:


 


 

Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները. իտալացի պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար