24.11.2024
Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն․ Ալեքսանյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄԷ Կենտրոնական բանկի նախագահի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի նախագահ Աբդուլ Համիդ Մոհամմեդ Սայեդի հետ։


ԿԲ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են կիսվել երկրների ֆինանսական համակարգի վիճակի, հնարավոր զարգացումների վերաբերյալ։


Կողմերը ձեռք են բերել համաձայնություն խորացնել համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև։