23.11.2024
Բացի Արցախի ու անվտանգության օրակարգից որևէ այլ բան չպետք է լինի. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ՀՀ կառավարությունը հանրությանը ապակողմնորոշում է. Ստեփան Դանիելյան

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի կառավարությանը հետևյալ կոչն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիստերիայի պատճառներ չկան։ Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով թեման»: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ շարունակելով.

«Սա պետք է հետևյալ կերպ «թարգմանել», Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ՊՆ-ի հետ, ստեղծված հատուկ կապի միջոցով, համաձայնեցված գործողություններ է կատարում «տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը» ու Հայաստանի կառավարությունն «միջազգային հանրությանն», իսկ իրականում Հայաստանի հանրության մոտ «հիստերիա» է անում, այդ փաստը թագցնելու համար:

Այսինքն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Հայաստանի կառավարությունը Հայաստանի հանրությանը ապակողմնորոշում է, թաքցնելու համար, որ այդ քայլերը փոխհամաձայնեցված են»,- գրել է Դանիելյանը: