12.10.2024
Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներից գազի դիմաց վճարումներ ընդունել միայն ռուբլիով
prev Նախորդ նորություն

ՇՀԿ-ն ուսումնասիրում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը։


«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ՇՀԿ անդամ երկրներն այն ակտիվորեն ուսումնասիրում են»,- ասաց նա։ «Այս առումով ես անձամբ լավատես եմ, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամանակ նշել»,- հավելել է գլխավոր քարտուղարը։


Նրա խոսքով, «երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարեւոր գործոն են, որը պետք է հաշվի առնել»։ «Միևնույն ժամանակ, ՇՀԿ անդամ երկրները միակարծիք են՝ կազմակերպություն երկկողմ հակասություններ չմտցնելու հարցում», - շարունակեց Չժան Մինգը։ «Սա նույնպես պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ-ի ընտանիքին»,- եզրափակեց նա։


ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին Հնդկաստանը և Պակիստանը դարձան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ։ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն:

ՌԴ զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չերնիգովը, Սումին և Նիկոլաևը. Ռուդսկոյ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ