Սինանյանն ու Հակոբյանը քննարկել են Հայաստան-սփյուռք գործակցությանը առնչվող հարցեր
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի պատասխանատու Ջորջ Հակոբյանին:
«Մեր դռները միշտ բաց են Ձեր և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջ: Ողջունում ու բարձր եմ գնահատում կուսակցության պետականամետ դիրքորոշումը, քանի որ պետությունից առավել բարձր արժեք գոյություն չունի»,- նշել է գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև ընդգծել է, որ կուսակցության օրակարգը միասնականության օրակարգն է, ինչը մեզ այսօր պետք է և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում:
Ջորջ Հակոբյանն իր հերթին ընդգծել է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը պատրաստ է աջակցելու Հայաստանին, լինելու հուսալի գործընկեր նաև սփյուռքում, շարունակել խորացնել ու զարգացնել արդյունավետ հարաբերություններ: «Սա իմ և ՍԴՀԿ բոլոր մասնաճյուղերի կամքն ու պատրաստակամությունն է»,- ընդգծել է պարոն Հակոբյանը:
Քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցությանը, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր: