19.04.2025
«Փարոս» կամերային երգչախումբը հրավիրում է վաղուց սպասված մենահամերգին
prev Նախորդ նորություն

Լորուտ գյուղի 24-ամյա բնակիչը ձերբակալվել է սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Այս մասին տեղեկանում է ՔԿ-ից:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել էր հորը՝ նույն գյուղի 42-ամյա բնակչին, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել էր վերջինիս ուղղությամբ:


ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:


Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար