24.11.2024
Ռուսաստանը պահանջում է դիտարկել Ուկրաինայում լաբորատորիաների հարցը. Լավրով
prev Նախորդ նորություն

Տիգրան Խուդավերդյանը լքել է տնօրենների խորհուրդը և Yandex-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Տիգրան Խուդավերդյանը կլքի Yandex N.V.-ի տնօրենների խորհուրդը և գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև իր պաշտոնները ընկերության հոլանդական դուստր ձեռնարկություններում։ Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։


Նա երեկ՝ մարտի 15-ին, նշանակվել է Yandex-ի ռուսական ստորաբաժանման գլխավոր տնօրենի պաշտոնում։ Ինչպես հայտնել են ընկերությունից, Խուդավերդյանը նոր պաշտոնը համատեղելու է գործադիր տնօրենի պաշտոնի հետ։


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է կիրառել Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ։ Ելենա Բունինան մինչև ապրիլի 15-ը կկատարի Յանդեքս ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները։