24.11.2024
Միջուկային հակամարտության հեռանկարը «կրկին հնարավորության տիրույթում է». Գուտերիշ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը պահանջում է դիտարկել Ուկրաինայում լաբորատորիաների հարցը. Լավրով

Ռուսաստանը պահանջում է դիտարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման (BTWC) կոնվենցիայի շրջանակներում։


Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։


«Այս իրավիճակում մենք կպահանջենք, որ առաջին հերթին այս խնդիրը դիտարկվի կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից բոլոր երկրների պարտավորությունների համատեքստում, և երկրորդ՝ մենք կձգտենք կրկնապատկել, եռապատկել էներգիան, որպեսզի ամերիկացիները դադարեն արգելափակել 20 տարի առաջ արված մեր առաջարկը այս կոնվենցիայի շրջանակներում հատուկ ստուգման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին»,- ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ բանակցություններից հետո։