24.11.2024
Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի. Ռաֆայել Գևորգյան
prev Նախորդ նորություն

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել արտահանմանը նպաստող նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:


Ըստ նախագծի՝ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները և այլն:


Նախարարի խոսքով՝ նախագծի աշխատանքային անվանումը նախարարությունում Volterman-ի նախագիծ է, քանի որ փոփոխությունը առաջարկվել է հենց իրենց կողմից: Այս և բազմաթիվ այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից ապրանք արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և զբաղեցնում է շատ ժամանակ:


Այս փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 մլն դրամի նվազում կլինի, բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն, այս արգելքը վերացնելով՝ էապես կլավացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը: