24.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի. Ռաֆայել Գևորգյան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում հերթական այցերն է կատարել տեքստիլի ընկերություններ։


Նախարարությունից հայտնում են, որ այս անգամ այցելություններ են կատարվել Տավուշի մարզի «Տեքսուորլդ» և «Տավուշ տեքստիլ» ընկերություններ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերությունների արտադրական հզորություններին, առաջիկա ծրագրերին և առկա խնդիրներին։


«Տեքսուորլդ» ընկերությունն արտադրում է արտահագուստ, որոշ խմբաքանակ արտադրվում է ՀՀ Զինված ուժերի համար։ Ընկերությունն ունի արտահագուստի իր սեփական՝ «Դելտա» ապրանքանիշը։


«Տավուշ տեքստիլ» ընկերությունը շինարարական ձեռնոցների արտադրության ոլորտի առաջատարներից է։ Արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է: Ընկերությունն իր գործունեության ընթացքում գրանցել է զարգացման դինամիկ աճ՝ շարունակաբար ավելացնելով արտադրանքի և արտահանման ծավալները: Ընկերության Բերդ քաղաքի մասնաճյուղում աշխատում է շուրջ 400 աշխատակից։


Այցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մարզում տեքստիլ ոլորտի ընթացիկ զարգացումները, արտադրությունների ընդլայնման հնարավորությունները։


Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից ևս։