24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, գրանցվել է 4 մահ
prev Նախորդ նորություն

Խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահպանվի. Կարեն Անդրեասյան

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատգամավորներին ներկայացրել է, թե կոնկրետ ինչ կցանկանար փոխել գործող Սահմանադրության մեջ։


Մեկնաբանելով պատգամավորների հարցերը՝ Անդրեասյանը նշել է քննարկումների և կոնսենսուսի հիման վրա որոշումների կայացման կարևորությունը։ Նա նշեց, որ, իհարկե, յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը և սահմանադրական բարեփոխումների իր տեսլականը, բայց շատ ավելի կարևոր և օգտակար է դանդաղ շարժվելը, քննարկելն ու ընդհանուր որոշումներ կայացնելը, քանի որ թեև դա ձգձգում է բարեփոխումների մշակման գործընթացը, սակայն ապահովում է հասարակության կողմից դրանց ընդունումը:


Անդրեասյանն ընդգծեց, որ ինքը կողմ է դատական համակարգին վերաբերող դրույթների վերանայմանը։ «Ես իմ աշխատանքը կենտրոնացրել եմ այս խնդրի վրա»,- խոստովանեց նախարարը։ Անդրեասյանը նաեւ անհրաժեշտ համարեց հավասարակշռություն ապահովել իշխանության բոլոր թեւերի միջեւ։ «Խորհրդարանական համակարգը երկրի համար դրական եմ համարում, կարծում եմ, որ այն պետք է պահպանվի։ Այլ հարց է, որ անհրաժեշտ է հավասարակշռություն ապահովել իշխանության բոլոր թեւերի միջեւ»,- ասաց նա։


Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ վերը նշվածը ամենևին չի նշանակում, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը անպայման կհանգի նմանատիպ եզրակացության։ «Ես միայն ներկայացրել եմ խորհրդի 11 անդամներից մեկի տեսակետը»,- ասաց նա։