24.11.2024
Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն մասունքներին, որոնք ծնողները հրաժարվում են ճանաչել
prev Նախորդ նորություն

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» ազատ է արձակվել գրավի դիմաց

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։


VERELQ-ը հիշեցնում է, որ Գալստյանն անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործով, որը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Իշխանյանը։


Օրերս մամուլը գրել էր, որ Դավիթ Գալստյանը գործարք էր առաջարկել՝ ասելով, որ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի: