24.11.2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի մասին
prev Նախորդ նորություն

Քանի՞ կոպեկ արժեն երդմնակալությունն ու ձեր ծափերը, եթե պետություն չլինի. Շարմազանով

Ջայլամի քաղաքականության ուրվականը կառավարությունում է... Հայաստանում վաղուց իշխանություն գոյություն չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

"Արցախը մեկ շաբաթ է գազամատակարարումից զրկված է, բայց սրանք «ծպտուն» չեն հանում։ Ադրբեջանցիները սպառնում են Արցախի բնակչությանը, սրանք էլի չկան։

Թշնամին 5 կետանոց պահանջներ է ներկայացնում, սրանք չեն արձագանքում։

Պարենային ճգնաժամ է հասունանում, սրանք որեւէ ծրագիր չունեն։

Համատարած թանկացումներ են, սրանք անգործության են մատնված։

«Զատո» լավ իրար գլուխ են հավաքվում երդմնակալությանն ու «ջիգյարով» ծափահարում։ Քանի՞ «կոպեկ» արժեն երդմնակալությունն ու ձեր ծափահարությունները, եթե պետություն չլինի",- հարցադրում է անում Շարմազանովը։