25.11.2024
Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի մասին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

"Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։

Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների",- ասված է հաղորդագրության մեջ։