25.11.2024
Միրզոյանը ներկայացրել է Բաքվի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում պահանջում են ստուգել 12 կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ստուգել ամերիկյան ֆինանսավորմամբ հանրապետությունում գործող 12 կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։


«Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապալից բացահայտումներ են արվել Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների մասին։ Համաձայն ռուսական բացահայտումների, դրանցում իրականացվող առաջնահերթությունների թվում է բակտերիալ ու վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Այս շարքում ավելորդ չհամարենք վերջին տարիներին հարևան Վրաստանում արձանագրված կարմրուկի, ինչպես նաև Հայաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերի հիշատակումը:


ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար ամերիկյան կողմը համանման լաբորատորիաներ է ստեղծել նախկին Խորհրդային Միությունը կազմած գրեթե բոլոր երկրներում: Նման տասներկու լաբորատորիա գործում է և Հայաստանում, երեքը` Երևանում։


Հանրությանն իրազեկելու նպատակով կարծում ենք ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ո՞ւմ տնօրինության տակ են գործել, արդյո՞ք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ի՞նչ փորձարկումներ են իրականացրել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել», - նշված է հայտարարության մեջ: