26.11.2024
ԱԳՆ-ն ողջունում է Արցախում մշակութային ժառանգության վերաբերյալ բանաձևի ընդունումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը և այնտեղ տեղադրել են Ադրբեջանի դրոշը։


Հաքերները նաև գրություն են թողել, որում Ասկերանում ապրող բոլոր հայերին կոչ են անում «168 ժամվա ընթացքում լքել Ասկերանը»:


Արցախի ԱԺ–ն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․


«Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։ Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար»։