27.11.2024
ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ-ն 3 ական և երկու արկ է արձակել Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն մարտի 11-ին ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:


Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան: 


Նշվում է, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: