ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր առաջին անգամ հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։
Հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ։ ԵՄ դեսպանը շնորհավորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի օմբուդսմենի կառույցին։
ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունն ու գործընկերությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտի մի շարք ոլորտների շուրջ։
ԵՄ դեսպանն ընդգծել է օմբուդսմենի ինստիտուտի կարևոր դերը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Հաստատության անաչառությունն ու անկախությունը կնպաստեն երկրում ժողովրդավարության որակի բարձրացմանը։