27.11.2024
Խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման պահանջի կատարման նկատմամբ
prev Նախորդ նորություն

Մոտ ապագայում Բաքուն ռազմական գործողությունների կանցնի Սյունիքում, Տավուշում. Հակոբյան

Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։


«Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»,- ասել է նա։


Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանը զերծ է մնացել կանխագուշակում անելուց։


Իսկ թե արդյո՞ք ստեղծված իրավիճակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու բանակն ի զորու կլինեն համարժեք պատասխան տալ թշնամու ռազմական սադրանքներին, Հակոբյանն ասել է՝ բանակում տիրող իրավիճակին չի տիրապետում, որովհետև բանակում չի ծառայում։