Red Wings-ը թռիչքներ է իրականացրելու Եկատերինբուրգից և Չելյաբինսկից դեպի Երևան
Առկա միջազգային նշանակումների շրջանակներում և Ռուսաստանի ու Հայաստանի ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ, Red Wings-ը մարտին կսկսի թռիչքները Եկատերինբուրգից և Չելյաբինսկից դեպի Երևան։
«Եկատերինբուրգից Երևան թռիչքները նախատեսված են շաբաթական երկու-երեք անգամ, Չելյաբինսկից՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ։ Ավիաընկերությունը, կախված ավիացիոն իշխանությունների պահանջից և թույլտվությունից, պատրաստ է լրացուցիչ չվերթեր իրականացնել Ուրալի քաղաքներից դեպի Հայաստանի մայրաքաղաք»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ավիափոխադրողի մամուլի ծառայությունում։
Թռիչքներն իրականացվում են ռուսական SSJ100 ինքնաթիռներով՝ 100 նստատեղով։ Նշվում է, որ այժմ տոմսերի վաճառքը բաց է աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար, այսինքն՝ մինչև մարտի վերջ։
Red Wings-ը ռուսական տասը խոշորագույն ավիաընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումների ոլորտում։