24.11.2024
Բաքուն համակարգված հարձակում է իրականացնում Արցախի վրա. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայկական ՏՏ ընկերությունները միասնական տաղավարով կմասնակցեն «Vivatech- 2022» ցուցահանդեսին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2022 թվականի հունիսի 15-ից 18-ը տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ մասնակցության հայտերի ընդունումը մինչև մարտի 14-ն է:


«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին: