27.11.2024
Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի երաժիշտներ
prev Նախորդ նորություն

Անվտանգության համակարգի առկայությունը տարածաշրջանում կայունության երաշխիք է. Խաչատուրյան

Կառավարության ուշադրության կենտրոնում են Հայաստանի անվտանգության, երկրի պաշտպանունակության բարձրացման խնդիրները։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։


Նրա խոսքով, տնտեսական զարգացումը և սոցիալական խնդիրների լուծումը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ անվտանգության համակարգերը լիարժեք գործարկվեն, ապահովվեն սահմանների անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, երբ «չլինի բախումների վտանգ, իսկ սահմանները բաց լինեն»։ «Մեր նպատակը պետք է լինի տարածաշրջանում կայունության ապահովումը, և դրա լավագույն երաշխիքը անվտանգության համակարգի առկայությունն է»,- ասաց Խաչատուրյանը։


Նշելով միասնության և համագործակցության անհրաժեշտությունը թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքի հետ՝ թեկնածուն նշեց. «Աշխարհում ընթացող գործընթացները մեզ այլ այլընտրանքներ չեն տալիս։ Մենք չպետք է մենակ մնանք: Եվ այս համատեքստում 44-օրյա պատերազմը մեզ կարեւոր դաս տվեց»։