26.11.2024
Արևմուտքը պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը. Խաչատուրյան

Կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում ելույթ ունենալով, ասել է նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։


Այս խնդիրների շարքում Խաչատուրյանը նշել է «տարածաշրջանային համագործակցության սահմանափակումները»՝ մատնանշելով այդ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, «խիզախության և պատրաստակամության» առկայությունը, ինչպես նաև իրողությունները սթափ գնահատելու կարողությունը, պատասխանատվությունն ու պատրաստակամությունը։ Խաչատուրյանը մատնանշեց ապագային միտված ծրագրերի անհրաժեշտությունը, որոնք ըստ էության պետք է լինեն ոչ միայն պետական, այլեւ համազգային։


Վերը նշված բոլորին հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե լինի ընդհանուր ըմբռնում, որ երկիրը կարող է զարգանալ միայն միասնության, ինչպես նաև ընդհանուր հավատի ու հույսի պայմաններում, կարծում է նա։


Խաչատուրյանը մատնանշեց կրթության ոլորտը զարգացնելու և խթանելու անհրաժեշտությունը՝ դա կապելով նաև անվտանգության խնդրի հետ։ Նա նշեց, որ փոքր պետություններն ապահովում են իրենց անվտանգությունը նորարարական մոտեցումներով, և այս համատեքստում չափազանց կարևոր է կրթության ոլորտը։ «Մեր երկարակեցության բանալին հենց այն էր, որ մենք գնահատում էինք գիտությունը, կրթությունը և մշակույթը», - ասաց նա:


Նա նշեց, որ նախագահի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է լինելու նաեւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների աշխատանքից։ «Անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության ձեւ գտնել իշխանության բոլոր թեւերի հետ»,- ասաց նա։