24.11.2024
Միրզոյանն ու Վալովայան գոհ են ՀՀ և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թ. մարտիմեկյան դեպքերի զոհերի հիշատակը

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:


Մինչ օրակարգերի քննարկմանն անցնելը` ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 14 տարի առաջ` մարտի 1-2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհված 8 քաղաքացիական անձանց եւ 2 ոստիկանների հիշատակը: