25.11.2024
Ռոբերտ Քոչարյան vs Նիկոլ Փաշինյան. դատական նիստը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ին Երևանում գործարկվելու է ազդարարման շչակ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համաձայն Երևանի քաղաքապետի՝ «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի՝


Քաղպաշտպանության միջազգային օրը՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական տակտիկական հատուկ ուսումնավարժություն:

Ուսումնավարժության փորձի ժամանակ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է ազդարարման շչակ:

"Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը",- ասված է հաղորդագրության մեջ: