21.04.2025
ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի՛ տիկին Մկրտչյան,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:


Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:


Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Դուք նաև վաստակավոր մանկավարժ եք և նշանակալի ներդրում ունեք նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր երիտասարդներին:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»:

Հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 15.4 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան