28.07.2025
Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուսական կործանիչներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում

Հայաստանում ռուսական ռազմակայանի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՄիԳ-29 եւ Սու-30ՍՄ կործանիչներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Անձնակազմերն ուսումնամարտական խնդիրներ են մշակել զույգ կազմով և բարդ օդաչուական տարրերով:


Զինծառայողները կատարել են ինքնաթիռի վթարային վայրէջքի վարժանքներ շարժիչներից մեկի խափանման, սահմանափակ տեսանելիության, աերոզոլային եւ ծխածածկույթների կիրառման պայմաններում, սահմանափակ տարածք նստելիս՝ պայմանական հակառակորդի ավիացիոն հարվածի հետեւանքով թռիչքուղու մասնակի քայքայման դեպքում:


Օդաչուներն օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին բարդ եղանակային պայմաններում կատարել են խնդիրներ՝ առատ տեղումներով, ուժեղ քամում պայմաններում, ինչպես նաեւ բարձրլեռնային տեղանքում ջերմաստիճանի տատանումներով:

Կորոնավիրուսը Հայաստանում. 572 նոր դեպք և 23 մահ մեկ օրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին