24.11.2024
Ռուսական կործանիչներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 572 նոր դեպք և 23 մահ մեկ օրում

Փետրվարի 25-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 418 792 դեպքի:  


Մեկ օրում կատարվել է 4642 նոր թեստավորում: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 884 327:  


Փաստացի այս պահին բուժվում է 10 535 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվը նվազել է 1022-ով: Ապաքինվել է 399 241 անձ, վերջին մեկ օրում՝ 1571-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8413:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 1603 է: