24.11.2024
Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ զարգացման գործում թվային տնտեսության առանցքային դերի մասին
prev Նախորդ նորություն

Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:


Ղազախստանի նախագահը ողջունել է ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Նուր-Սուլթանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ:


Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:

«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները:


Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր:


Դուք ճիշտ ասացիք` 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, որովհետև սկզբունքորեն նախորդ տարին արդեն ճգնաժամային էր, բայց առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար»,- ասել է ՀՀ վարչապետը:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ:

«Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը: