20.04.2025
Հայաստանը երեք հռչակագրերի արանքում. Արմեն Գևորգյան
prev Նախորդ նորություն

Աշխարհը չի էլ նկատի, եթե Թուրքիան ու Ադրբեջանը գրավեն Սյունիքը. փորձագետ

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ «միջազգային հանրությունը» լռում էր. այսօր Դոնբասի պատերազմում կրկին լռում է։ ԱՄՆ-ը բացեիբաց ասաց, որ չեն միջամտի, իսկ ողջ «քաղաքակիրթ աշխարհը» սահմանափակվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով։ Սա է նրանց «պատասխանը»: Երբ Հադրութում գլուխներ էին կտրում, իսկ Ստեփանակերտի հիվանդանոցը ռմբակոծվեց, նրանք նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեցին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։


Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։


«Սա ցուցիչ է նրանց համար, ովքեր նստած են Երևանում և մտածում են, որ «աշխարհը թույլ չի տա Թուրքիային և Ադրբեջանին գրավել Սյունիքը»։


Այսօր դա կարող են կանխել միայն Ռուսաստանն ու Իրանը։ Բայց դա դեռ այսօր: Ուստի միակ երաշխավորը բանակն է։ Հզոր, կանոնավոր բանակը և ոչ թե գեղեցիկ լուսանկարային «պրոֆեսիոնալ» պայմանագրային բանակը, որին նախատեսվում է անցնել»,- գրել է նա։

Կա վտանգ, որ Թուրքիան կփորձի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար