23.04.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
prev Նախորդ նորություն

Հետամուտ ենք Ճապոնիայի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.


«Ձերդ Գերազանցություն,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:


Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ևս Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքները: Մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների այս ոչ երկար ժամանակահատվածում մեզ հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը:


Լիահույս ենք, որ համավարակային իրավիճակը թույլ կտա հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմամբ, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցերով: Այս կապակցությամբ, համոզված լինելով, որ նման այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար, սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:


 


 

Մամիջանյան. 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտավոր էր ճանաչել Արցախի անկախությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար