Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով չեմպիոն է. Անդրիուս Կուբիլիուս
Միջազգային վարկանիշներով Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում չեմպիոն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական անվտանգությունը» թեմայով քննարկումներին, որոնք ընթանում են Երևանում տեղի ունեցող Եվրանեսթ ԽՎ երկու հանձնաժողովների նիստի շրջանակում:
Կուբիլիուսը խոստովանել է, որ իրեն հաճելիորեն զարմացրել է այն, ինչ արվել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։ «Միջազգային վարկանիշային աղյուսակում դուք այժմ չեմպիոն եք: Այս վարկանիշում դուք գնալով մոտենում եք Լիտվային։ Այսպիսով, մենք, հավանաբար, պետք է արագացնենք, հակառակ դեպքում դուք կհասնեք մեզ: Բայց իսկապես, ամեն դեպքում, հպարտանալու բան ունեք։ Դուք կարող եք ցուցադրել ձեր ձեռքբերումները եվրոպական կառույցներին և կազմակերպություններին: Սա արժանի օրինակ է Արևելյան գործընկերության երկրների շարքում։ Արևելյան գործընկերության ոչ բոլոր երկրներն են այնքան հաջողակ պայքարում կոռուպցիայի դեմ, որքան դուք»,- ասաց նա: